Փորձագետներ.Արաֆաթը թունավորված էր թալիումի մահացու չափաբաժնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2011 20:53

Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան պատճառների նոր հետաքննությունը պարզել է, որ  նա թունավորված է եղել  թալիումի մահացու  չափաբաժնից, որը լուծված է եղել կա ջրում, կա էլ` սննդում; Արաֆաթի նախկին հատուկ խորհրդական Բասամ Աբու Շարիֆը տեղեկացրել է լրագրողներին,որ հետաքննությունն անց են կացրել բրիտանացի  քրեագետների խումբը, սակայն հրաժարվել է կոչել նրանց անունները; Շուտով նա կհաղորդի հատուկ հանձնաժողովի  առավել մանրամասն տեղեկատվությունը: Պաղեստինի ղեկավարի նախկին խորհրդականը նաև հայտարարել է, որ Արաֆաթին թունավորել են իսրայելացիները` աքսորելով նրան Ռամալահի կենտրոնական գրասենյակ, որտեղ նա գտնվում էր   պաշարված վիճակում;

Յասեր Արաֆաթը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 29-ին: 2004 թվականին Ռամալլահում,գտնվելով ՖԱԹԱՀ-ի կենտրոնական գրասենյակում, նա   անկողին ընկավ գրիպանման ախտանիշերով և ուղարկվեց Ֆրանսիա` բուժման:Արաֆաթը վախճանվեց Ֆրանսիայի ռազմական հոսպիտալում 2004 թվականի նոյեմբերի 11-ին: 2004 թվականինշ նոյեմբերին ֆրանսիական <<Մոնդ>> թերթը,վկայաբերելով Արաֆաթի բժիշկներին,  իրազեկեց, որ մահվան պատճառ կարող են  լինել լյարդի լուրջ վնասվածքները և արյան շրջանառության լուրջ հիմնախնդիրները;

Դիտվել է 1584 անգամ:
Print Friendly

Leave a Reply