Երեւանյան դելֆինարիումում փետրվարին կսկսեն դելֆինաթերապիաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 11, 2011 20:46

Երեւանի նորաբաց «Նեմո» դելֆինարիումը փետրվարից կանցկացնի դելֆինաթերապիաներ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Նեմո» դելֆինարիումից,դելֆինների հետ լողալով անցկացվող թերապիայի համար Երեւան են ժամանելու հատուկ հոգեբաններ, որոնք աշխատելու են ոչ միայն աուտիզմով (հոգեբանական օտարացման ծայրահեղ ձեւ) կամ մանկական ուղեղային կաթվածով ախտորոշված երեխաների հետ, այլեւ հետեւելու են հենց դելֆինների աշխատանքին թերապիաների ընթացքում:

Դելֆինաթերապիայի հնարավորությունները «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանեց «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանը, ով ընդգծեց, որ մասնավորապես մանկական ուղեղային կաթվածի պարագայում թերապիան կարող է օգնել, որ հիվանդությունը չխորանա, իսկ աուտիզմի դեպքում դրական է հոգեկան խանգարում ունեցող երեխայի ուրախանալու եւ զվարճանալու հնարավորությունը:

Այն թույլ կտա թուլացնել եւ հանգստացնել նյարդերը: Հիշեցնենք, որ այժմ «Նեմո» դելֆինարիումի ծրագրում կան կրկեսային փոքրիկ համարներով ներկայացումներ` դելֆինների եւ ծովային կատուների մասնակցությամբ, նաեւ` լոգանք դելֆինների հետ:

Դիտվել է 2088 անգամ:
Print Friendly

Leave a Reply