Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | January 11, 2011 17:20
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Մեծ ցավով տեղեկացա Իրանում տեղի ունեցած ավիավթարի մասին, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ փրկվածներին` արագ ապաքինում և վերականգնում:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:






Facebook
Tweet This
Email This Post
