Ջոն Քենեդին ծանր հիվանդ մարդ էր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 11, 2011 19:39
ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆիթցջերալդ Քենեդին ,ով պաշտոնապես երդվեց 50 արի առաջ և սպանվեց 1963 թվականին, ծանր հիվանդ էր: Այդ պարզաբանումը ներկայացրել է նրա կենսագիրը` Ռոբերտ Դալեքը: << Եթե ժողովուրդը իմանար, թե որքան հիվանդ մարդ էր նա` երբևէ նախագահ չէր դառնա>>,- հայտարարել է Դալեքը Spiegel-TV-ի հարցազրույցում; Եվ իրապես, Քենեդիների ընտանեկան փաստաթղթերի պահոցում կա Քենեդիի ցնցող լուսանկարը, որը խիստ ընդգծում է, որ նա հեռու էր մարզիկի` իր համբավից:Մանկությունից նա հիվանդ էր ասթմայով,ալերգիայով, ուներ խնդիրներ`ողնաշարի հետ կապված:Վիրահատություններից մեկից հետո նա գտնվել է կյանքի և մահվան սահմանանիշում:Իսկ ավելի ուշ,որպեսզի համապատասխաներ սենատորի պաշտոնին` ստիպված էր կրել կոշտ կորսետ և օրթոպեդիկ կոշիկ:
<<Ցավազրկող, հակաբիոտիկ, հակադեպրեսանտ, քննաբեր դեղամիջոցներից բացի` Քենեդին օրվա ընթացքում ընդունում էր 5 տաք լոգանք, որպեսզի մեղմացներ ցավերը>>,-իր հոդվածում նրկայացնում է հեղինակը: Աղիների բորբոքմանը համատեղ`նախագահը տառապում էր մակերիկամների կեղևի գործունեության խախտումից, հարկադրված էր ընդունել հորմոնային դեղամիջոցներ : Քենեդին :
Բացի այդ` Քենեդին ուներ տարօրինակ ախտ. Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մաքմիլանին բացատրել է,թե ստիպված է սեքսով զբաղվել յուրաքանչյուր 3 օրը մեկ, որպեսզի գլխացավեր չունենա: Այնպես որ` սա էլ նրա շուրջ պտտվող բամբասանքների յուրահատուկ բացատրությունն է; Դալեքը վկայում է, որ թեպետ հիվանդությունների <<գանձարանին>>` Քենեդին մեծ ոգու տեր անձ էր և հիվանդությունները լուրջ ազդեցություն չեն թողել նրա աշխատանքային գործունեության վրա; Նրա բազմաթիվ սիրուհիները ևս չեն իջեցրել նախագահի աշխատանքի արդյունավետությունը:






Facebook
Tweet This
Email This Post
