Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքից ահազանգի պատճառով տարհանում են մարդկանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2011 18:51

Ուկրաինայի  Գերագույն ռադայի  շենքից տարհանել են  մարդկանց` նախևառաջ լրագրողներին: Երեքշաբթի` օրվա առաջին կեսին, Կիևի ոստիկանությանը ահազանգել են, թե ռադայի շենքը ականապատված է: Կիևի ժամանակով` ժամը 14-ին խորհրդարան են ժամանել  քննչական օպերատիվ խումբը և 5 իրավապահ, հիմնականում` Պեչորյան շրջանի ոստիկանության բաժանմունքից:Այս կազմում են սակրավորներ և տեխնիկներ:Նրաք արգելել են գտնվել Ուկրաինայի խորհրդարանի տարածքում և պաշտոնական ոչ մի տեղեկատվություն և բացատրություն չեն տալիս: Ի դեպ, երեքշաբթի Ուկրաինայի Գերագույն ռադայում պետք է դիտարկվեր ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների հարցը,ովքեր աշխատում էին Յուլիա Տիմոշենկոյի կառավարությունում:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply