Էրդողան. մենք գիտենք, թե ովքեր են կանգնած հակաիսլամական կամպանիայի ետևում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 11, 2011 18:10
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը պարգևատրվել է շեյխ Ֆահդ ալ Ահմադի միջազգային մրցանակով` բարեգործության բնագավառում մեծ ձեռքբերումների համար: Պարգևի հանձնման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 10-ին Քուվեյթի մայաքաղաք Էլ Քուվեյթում: Մրցանակի փոխնախագահ Ահմադ Ֆահդ ալ Ահմադ աս Սաբահը թուրք վարչապետին համարել է անհատ, ով կարողունակ է մտահղացումը կյանքի կոչել;
<<Մենք թույլ չենք տա, որ ինչ- որ մեկը ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ ոչնչացնի բարեգործությունը, ինչը մեր հավատի մի մասն է և մարդասիության դրսևորում>>,- ընդգծել է շեյխ Ահմադը:
<<Մենք դեմ ենք ահաբեկչությանը, դա է պատճառը, որ շարունակում ենք մեր բարեգործությունը ակնհայտորեն և արժանապատվությամբ>>,- հավելել է նա:
Թուրք վարչապետը իր երախտագիտությունն է հայտնել Քուվեյթի ժողովրդին և կառավարությանը: Նա ուշադրությունը բևեռել է ողջ աշխարհում ծավալվող հակաիսլամական կամպանիային: .<<Այսօր մարդկանց հանցագործ են համարում միայն նրա համար,,որ նրանց անունները մուհամմեդներ և ահմադներ են:Մենք անընդունելի եք համարում , որ իսլամը կապում են ահաբեկչության հետ, ինքը` <<իսլամ>> բառը ծագել է <<սալամ>> բառից,որը թարգմանաբար նշանակում է խաղաղություն: Մենք շատ լավ գիտենք թե դրա ետևում ինչ ուժեր են կանգնած : Մենք կշարունակենք նաև հետագայում քննադատել նրանց: Սակայն նաև մահեդականները պետք է ինքնաքննադատորեն վերաբերեն այդ իրողությանը, որպեսզի տեղիք չտան կեղծ մեղադրանքներին>>,- ասել է Էրդողանը:






Facebook
Tweet This
Email This Post
