WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանջը կմնա Լոնդոնում` մինչ դատալսումների վերսկսումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 11, 2011 16:47
Ինտերնետային` WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանջի դատալսումերը նրա արտաքսման վերաբերյալ կանցկացվի Լոնդոնում Փետրվարի 6-7-ը: Այս որոշումն ընդունել է Լոնդոնի դատարանը հունվարի 11-ի դատական նիստի ժամանակ: Ջուլիան Ասանջը կմնա Լոնդոնում` քաղաքից դուրս չգալու նախապայմանով` մինչ արտաքսման վերաբերյալ դատական գործընթացի շարունակությունը: WikiLeaks կայքէջի հիմնադիրը` Լոնդոնից չհեռանալու ստորագրությամբ, ինքնակամ ժամանել է դատարանի դահլիճ: 2010 թվականին Ջուլիան Ասանջը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում , իսկ դեկտեմբերի վերջին ազատ է արձակվել 240 հազար ֆունթ սթեռլինգ գրավի դիմաց` կոշտ հիմքերով.նրանից առգրավել են անձնագիրը, նա իրավունք չունի լքելու լրագրող Վոն Սմիթի տունը, յուրաքանչյուր օր պետք է ներկայանա ոստիկանություն, միաժաանակ պետք է կրի էլեկտրոնային թևնոցը:39-ամյա Ավստրալիայի քաղաքացու հանձնումը պահանջում է Շվեդիան: Այս երկրում նրան սեռական բռնությունների հարցով մեղադրում են 2 կանայք: Ինքը` Ասանջը, հերքում է այդ մեղադրանքները`այն համարելով քաղաքական ենթատեքստ ունեցող; WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանջը հաստատում է, որ լուրջ ֆինանսական կորուստներ է կրում միջազգային հանրության ճնշման ներքո:






Facebook
Tweet This
Email This Post
