Ավստրալիայի իշխանությունները տարհանում են երկրի խոշոր քաղաքներից մեկի բնակչությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2011 16:24

Ավստրալիայի իշխանությունները սկսել են երկրի խոշոր քաղաքներից մեկիª Բրիսբենի բնաչության տարհանումը: Քվինսլենդ նահանգի մայրաքաղաքին է մոտենում հզոր ջրհեղեղ. այս մասին տեղեկացնում է BBC-ին:

Ըստ որոշ կանխատեսումներիª վտանգի տակ է մոտ 6000 տուն և գրասենյակային շենք: Ենթադրվում է, որ արդեն մի քանի ժամ անց ջրի մակարդակը կարող է բարձրանալ մեկուկես մետր:

Չնայած իշխանությունների ջանքերինª Բրիսբենում հնարավոր չեղավ խուսափելու խուճապից: Քաղաքի սուպերմարկետներում մթերքը սպառվում է, երկաթուղու կայարանները փաստորեն խցանվել են ամբոխից. մարդիկ ուզում են փրկվել տարերքիցª մեկնելով ուրիշ շրջաններ:

Ավստրալիայի հյուսիս-արևելքում ջրհեղեղն արդեն ընդգրկել է մի տարածք, որը մակերեսով հավասար է Ֆրանսիայի և Գերմանիայի չափերին:  Ջրհեղեղի գոտում է հայտնվել 22 քաղաք և ավելի քան 200 հազար մարդ: Տարերքի պատճառով ստիպված են եղել փակել շաքարի ներկրման բոլոր հիմնական նավահանգիստները: Դրանցից խոշորագույնը Ռոկհեմփթոնն էª 77 հազար բնակչությամբ, որտեղ ջրհեղեղը, ըստ կանխատեսումների, դեռ կուժեղանա և կշարունակվի առնվազն երկու շաբաթ:

Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply