Ֆինանսների նախարարությունը դիմումներ է ընդունում գնումների բողոքարկման խորհրդի կազմում ընդգրկվելու համար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 11, 2011 15:08

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն գնումների բողոքարկման խորհրդի կազմում ընդգրկվում են մեկական ներկայացուցիչներ ՀՀ –ում գրանցված և ՀՀ ֆինանսների նախարարություն գրավոր դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից (միավորումներից):

Բողոքարկման խորհրդի անդամների ցուցակը հրապարակում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, իսկ անդամներին ներկայացվող պահանջները և սահմանափակումները սահմանված են վերոնշյալ հոդվածով:

Գնումների բողոքարկման խորհրդի կազմում ներկայացուցիչ ընդգրկելու նպատակով ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունները (միավորումները) պետք է ՀՀ ֆինանսների նախարարություն (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) ներկայացնեն գրավոր դիմում:

Դիմումին անհրաժեշտ է կցել թեկնածուի անձնագրի պատճենը` նշելով նաև աշխատանքային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

ՀՀ  ֆինանսների նախարարություն

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply