Ասուլիս. կներկայացվեն ամանորյա գները, ծառայությունների որակը և մատչելիությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 11, 2011 14:48

Վաղը` հունվարի 12-ին, ժամը 13:00 Հանրային խորհրդում (Էրեբունի պլազա 607սենյակ) տեղի կունենա  մամուլի ասուլիս, որտեղ լրագրողներին կտրամադրվի ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված գնումների, ապրանքների և ծառայությունների որակի, մատչելիության, առևտրական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման վարկանիշային սոցիոլոգիական ինտերնետ հետազոտությունների արդյունքները:

Ասուլիսում կներկայացվի նաև մայրաքաղաքում գործող հեռուստաընկերություննրի գործունեության և տոնական առանձին հաղորդումների վարկանիշային գնահատման նպատակով ծրագրված հարցումների կազմակերպման մանրամասները և առաջարկ լրատվամիջոցներին մասնակցել միջոցառմանը:

ՀԽ լրատվական  բաժնից հաղորդում են, որ ասուլիսի բանախոսը կլինի   ՀԽ Ձեռնարկատիրական գործունեության և  սպառողնրի հարցերի հանձնաժողովի նախագահ  Արշակ Սադոյանը:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply