Չեմպիոնուհու կոչման և հավաքականի թափուր տեղի համար
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 11, 2011 13:48
Այսօր Երևանում կմեկնարկի շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 66-րդ առաջնությունը: Ուժերը կչափեն գրոսմայստեր Ն. Մովսիսյանը, միջազգային վարպետներ Ս. Անդրիասյանը, Ն. Գասպարյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Լ. Մարտիրոսյանը, Ա. Խառատյանը, ինչպես նաև Մ. Գևորգյանը, Ա. Բաբայանը, Վ. Քալաշյանը, Շ. Սարգսյանը, Ա. Մեսելջյանը: Մասնակիցները կվիճարկեն Հայաստանի 2011-ի չեմպիոնուհու կոչումը և ազգային հավաքականի միակ թափուր ուղեգիրը:






Facebook
Tweet This
Email This Post
