Բջջայինների գողը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 11, 2011 13:55

Երեկ երեկոյան` ժամը 21.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի   ծառայողները գողություն կատարելու կասկածանքով «Շրջանայինի» տարածքից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Կարեն Հ.-ին:

Պարզվել է, որ նա գիշերը, ժամը 02.30-ին, Բաղրամյան պողոտայում գտնվող մի ակումբում գողացել է 1987 թ. ծնված Նինա Ս.-ի և 1985 թ. ծնված Եվգենիա Ե.-ի  բջջային հեռախոսները:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ գողոնն առգրավված է, կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply