Լևոն Արոնյանը «Շախմատ 960»-ի աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի Հիկարու Նակամուրայի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 30, 2009 14:42

ccm9_aronian06_mr_350px11Գերմանիայի Մայնց քաղաքում անցկացվող «Շախմատ 960»-ի աշխարհի առաջնությունում Լևոն Արոնյանը դուրս է եկել եզրափակիչ: Մեր երկրի ներկայցուցիչը 3 հաղթանակ տանելուց հետո 2 պարտիայում պարտվեց: Լևոնը զիջեց ամերիկացի Հիկարու Նակամուրային և մոլդովացի Վիկտոր Բոլոգանին:

Այնուհետ Արոնյանն իր օգտին գրանցեց Սլովակիայի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանի հետ անցկացրած պարտիան: Այսպիսով, Արոնյանը և Նակամուրան վաստակեցին 4-ական միավոր: Նրանք էլ 4 պարտիայից բաղկացած մրցամարտ կանցկացնեն աշխարհի ուժեղագույնին որոշելու համար: Երրորդ տեղի համար կմրցեն Մովսիսյանը և Բոլոգանը:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply