Լավագույնները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 11, 2011 13:30

Արգենտինացի Լիոնել Մեսին երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց 2010-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Իսպանական «Բարսելոնայի» խաղացողը որպես պարգև ստացավ ստացավ ՖԻՖԱ-ի և «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսի սահմանած միասնական մրցանակը` «Ոսկե գնդակը»: Լավագույն ֆուտբոլիստը որոշվել էր ազգային հավաքականների ավագների, գլխավոր մարզիչների և ֆուտբոլային լրագրողների շրջանում անցկացված հարցման միջոցով: Բրազիլիայի հավաքականի հարձակվող Մարթան 5-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց աշխարհի լավագույն կին ֆուտբոլիստ: 2010-ի աշխարհի լավագույն մարզիչը Միլանի «Ինտերի» հետ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն է: Նա ներկայումս գլխավորում է Մադրիդի «Ռեալը»: Ի դեպ,  պորտուգալացին «Ինտերին» օգնել է դառնալ նաև Իտալիայի չեմպիոն և գավաթակիր:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply