Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը երթեւեկելի է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 11, 2011 13:38
Արդեն երրորդ օրն է ձյան տեսքով տեղումները չեն դադարում Սյունիքում: Գորիսում եւ Սիսիանում ձյան շերտի հաստությունը հասնում է 25-30 սանտիմետրի:
Սակայն մարզի ճանշին ձեռնարկությունների վստահեցմամբ` Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սյունիքի տարածքով անցնող հատվածը բաց է եւ երթեւեկելի, միայն ցածր ջերմաստիճանի պատճառով որոշ բարձր լեռնային հատվածներում` Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Քաջարան-Մեղրու լեռնանցք, դժվարանցանելի է մերկասառույցի պատճառով:
Մեքենաների շարժին որոշ հատվածներում խոչընդոտում են նաեւ մառախուղն ու քամին: Մայրուղում կանգնած մեքենաներ չկան: Միջպետական ճանապարհի ձմեռային պահպանման համար բոլոր անհրաժեշտ աշխատանքները ձեռնարկվում են մարզի ճանշին ձեռնարկությունների կողմից: Այս օրերին ճանապարհաշինարարներն աշխատում են շուրջօրյա` տեխնիկայով մաքրվում է ձյունը, ճանապարհի ողջ երկայնքով ցանվում է աղ ու ավազ:






Facebook
Tweet This
Email This Post
