Բոբ. 20-րդ դարասկզբի ամենասկանդալային կտրվածքը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Նորաձևություն, Շաբաթվա լուր | | January 11, 2011 12:21

Եթե ուզում եք ունենալ նորաձև կտրվածք, ապա պատրաստվեք գլոբալ փոփոխությունների:

Ամեն տարի հոկտեմբերին Լոնդոնում տեղի է ունենում «Վարսահարդարման միջազգային ամենամյա սալոն 2010»-ը (Salon International 2010), որը որոշիչ դեր է կատարում վարսահարդարման նորաձևության գլխավոր միտումների ընտրության մեջ: Հենց այդտեղ և այդ ժամանակ սանրվածքի կուտյուրեի առաջատարները ներկայացնում են իրենց նորագույն հավաքածուները, որոնք զարմացնում ու հիացնում են հազարավոր հյուրերի:

Այս տարի հատկապես մեծ ուշադրության է արժանացել Toni&Guy-ի նոր հավաքածուն, որի դպրոցը առաջատար դիրք է գրավում իր հեղինակությամբ: Toni&Guy-ին միշտ էլ հատուկ է սանրվածքի ոչ ստանդրատ ոճը` երբեմն գրոտեսկի հասնող:

Եվ ահա, չափազանց կարճ կտրվածքի սիրահարներին խորհուրդ է տրվում չփոխել նախասիրությունները, քանի որ կարճ կտրվածքներն այս տարի չափազանց նորաձև են: Հիմնական շեշտը դրված է ուղիղ, խիտ և խորը «չոլկաների» վրա:

Եթե կառե, ապա սուպերկարճ կամ մինչև ուսերին հասնող, իսկ եթե դուք երկար մազերի սիրահար եք, ապա հիշեք, որ նորաձև է անփույթ թափվող, խառը և քաոսային վիճակը:

Ամենանորաձև երանգները` վառ դեղնակարմրավուն կամ ուլտրաբլոնդ:

Եվ այսպես, եթե ցանկանում եք, որ ձեր մազերը լինեն նորաձև կտրվածքի ցայտուն օրինակ, առաջին հերթին հնարավորինս կարճացրեք:

Բոբ. 20-րդ դարասկզբի ամենասկանդալային կտրվածքը

Բոբ սանրվածքն ի հայտ է բերել ֆրանսիացի ոճաբան-վարսահարդար Անտուան դը Պարին: Առաջին անգամ այն ի ցույց է դրվել հեռավոր 1909 թվականին: Այդ խիզախ կտրվածքը միանգամից գրավել է տղամարդկանց սիրտն ու միտքը` անկախ տարիքից ու սոցիալական կարգավիճակից` կոտրելով այն կարծրատիպը, թե կնոջ գեղեցկությունը սահմանափակվում է միայն երկար մազերով:

Սակայն, ինչպես ամեն մի նոր բան, բոբը ևս թշնամիների մեծ բանակ ուներ: Այդ ժամանակներում պատահել է, որ բոբ կտրվածքի պատճառով կանայք ազատվել են աշխատանքից, իսկ պահպանողական վարսավիրանոցները պարզապես մերժել են այդ կտրվածքը պատվիրող հաճախորդներին:

Բայց անցավ որոշ ժամանակ, և բոլորն էլ հասկացան, որ բոբը ունիվերսալ է և կանացի` միաժամանակ: Ամերիկյան դերասանուհի Մերի Էնն Ջեքսոնը դարձավ այն առաջին հայտնիներից մեկը, ով փորձեց այդ կտրվածքը: Նրան հետևեցին շատերը` համր կինոյի աստղ Լուիզա Բրուկերսը և դերասանուհի Կլարա Բոուն: Անգամ հանրահայտ Կոկո Շանելն էր բոբի կրքոտ երկրպագու:

Այսօր էլ ոճային բոբ կտրվածքը համարվում է նորաձևության ակտուալ ուղղություններից մեկը:

Արժե նշել, որ բոբը տարբերվում է բացառիկ բազմաձևությամբ: Կախված այն բանից, թե ինչպես եք դուք սանրում մազերը, կարող եք ստեղծել թե՛ կոկետ կնոջ և թե խիստ, գործնական բիզնես լեդիի կերպար: Իսկ երեկոյան կարող եք վերափոխվել իսկական կրքոտ սիրուհու:

Իսկապես, չնայած որ կտրվածքը բավականին կարճ է, այնուամենայնիվ այն բազմաթիվ տարբերակների  հնարավորություն է տալիս:

Սակայն դրանով հանդերձ, մի մոռացեք, որ բոբի խիզախությունն ու որոշակի խենթությունը ենթադրում է նաև իդեալական կեցվածքի առկայություն և ինքնավստահություն:

Եվս մեկ ակնհայտ առավելություն. բոբը սազում է գրեթե բոլոր կանանց` անկախ տարիքից ու դեմքի ձևից:

Ներկայացնում ենք բոբ կտրվածքի հինգ ամենահայտնի տեսակները:

Դասական բոբ

Դասական բոբը` առանց չոլկայի, համարվում է ամենաունիվերսալ կտրվածքը, որը ստեղծում է մազերի զանգվածի և ծավալի խաբկանք: Այն կարող է իդեալական տարբերակ լինել բիզնես-լեդիների համար, քանի որ թույլ է տալիս հեշտ և արագ ստանալ էֆեկտիվ սանրվածք կլոր սանրի միջոցով:

Դասական բոբը չի պահանջում հատուկ խնամք և սազում է դեմքի բոլոր ձևերին:
«Ընդգծված» բոբ

Այս սանրվածքը բավականին հեշտ է` պարզ բոբ միջին երկարության` ընդգծված չոլկայով: Այս տարբերակի յուրահատկությունը կայանում է մազերը հարդարելու մեթոդի մեջ:

Պետք է մազերին քսել մուս ` չորացնելով դրանք բնական եղանակով, առանց ֆենի օգնության: Երբ մազերն ամբողջությամբ չորանան, անհրաժեշտ է մի քիչ մեղրամոմ (воск) քսել մատների ծայրերին` նուրբ ու թեթև շարժումներով մազերին անփույթ տեսք հաղորդելով:

Ասիմետրիկ բոբ

Այս տարբերակն ավելի կանացի է:

Մազերը, ծոծրակի մոտ չափազանց կարճ են, սակայն աստիճանաբար երկարում են դեմքի ուղղությամբ: Միաժամանակ, մի կողմից մազերը համարյա ուսերին են հասնում, իսկ մույս կողմից` կզակին:

Այս կտրվածքն ավելի շատ սազում է կլոր դեմք ունեցողներին:

Ռետրո բոբ

Բոբի այս տարբերակը` գագաթից իջնող կարճ չոլկայով և ընդգծված ալիքներով, հիշեցնում է 1970-ականները:

Այստեղ կարևորը չոլկայի հարդարման եղանակն է. այն պետք է հարդարել նուրբ գանգուրներով` դեպի ճակատը, որը սակայն պետք է գրավի միայն ճակատի վերին հատվածը:

Ի դեպ, ռետրո ոճը նորաձև է նաև հագուստի դեպքում:

Ջազ-բոբ

Այս դեպքում չոլկան առաջնային դեր է կատարում: Եվ որքան այն կարճ լինի, այնքան լավ, իսկ մազերի ծայրերը ոլորվում են դեմքին:

Եթե ձեր դեմքը կլոր է կամ քառակուսի, ցանկալի է, որ մազերը կզակից երկար չլինեն: Սա բոբի ամենաէլեգանտ տարբերակն է, որն ունի չափազանց զգացմնունքայնություն ու կիրք:

Այս տարբերակն առավել  համարձակ ու ինքնավստահ կանայք են նախընտրում:

Դիտվել է 5427 անգամ:
Print Friendly

Leave a Reply