ՆՕՎԱ 2 ծրագիրն ավարտվել է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | January 11, 2011 11:42

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Մոր և մանկան առողջության բարելավման ՆՕՎԱ 2 ծրագիրը նշում է իր բարեհաջող ավարտը:

Հիմնվելով ՆՕՎԱ (Նորարարական օժանդակություն վերարտոդրողական առողջությանը (2004-2009թթ.)) հնգամյա ծրագրի նվաճումների վրա` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության 2010թ. հունվարին մեկնարկած ՆՕՎԱ 2 մեկ տարվա ծրագիրը, որի նպատակն էր շարունակել Հայաստանում մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները, ավարտվել է:

Մոր և մանկան առողջության բարելավման (կամ ՆՕՎԱ 2) ծրագիրն իրականացվում էր Ռիսերչ թրայենգլ ինստիտուտի գլխավորությամբ` «Ինթրահելթ ինթերնեյշնլ» և «Սեյվ դը չիլդրեն»  միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով, որոնք նաև սերտորեն համագործակցում էին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, առողջապահության մարզային վարչությունների, բժշկական և ուսումնական հաստատությունների, տեղական հասարակական կազմակերպությունների հետ:

ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ 2 ծրագրի նպատակն էր շարունակել աջակցել ՆՕՎԱ ծրագրի շրջանակներում ընդգրկված հինգ հարավային շրջաններին` Արմավիր, Թալին, Վեդի, Վայք և Սիսիան, ինչպես նաև ծավալել գործունեությունը հյուսիսային հինգ շրջաններում` Ստեփանավան, Ախուրյան, Իջևան, Մարտունի և Հրազդան: Ծրագրում ընդգրկված էր առողջության պահպանման առաջնային և երկրորդային մակարդակի 270 բուժհաստատություն, որոնք տարեկան շուրջ 8 000 ծնունդ են ունենում և սպասարկում են 500 000 բնակչության:

ՆՕՎԱ 2-ը զգալի ազդեցություն է ունեցել մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների ընդհանուր որակի բարելավման գործում: Այն ներկայացնում էր մոր և մանկան առողջության ոլորտի միջազգայնորեն ճանաչված ապացուցողական բժշկության գործելակերպը` նպատակ ունենալով բարելավել մինչ հղիության, նախածննդյան, հետծննդյան և նորածնի խնամքը: Ընտանիքի պլանավորման և վերարտադրողական առողջության խորհրդատվության ինտեգրումը նախածննդյան և հետծննդյան խնամքի ծառայություններում, ինչպես նաև ընտանեկան բժիշկների առօրյա աշխատանքում ծրագիրը նպաստել է հղիության արհեստական ընդհատման դեպքերի կրճատմանը:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից տեղեկացնում  են, որ ծրագրի շրջանակներում բացվել են մայրության հինգ դպրոց, համալրելով ԱՄՆ ՄԶԳ նախորդ` ՆՕՎԱ ծրագրի կողմից բացված 12 դպրոցների թիվը: Նորաբաց մայրության դպրոցները բավական մեծ ճանաչում են ձեռք բերել. դպրոցի դասերին հաճախող կանանց թիվը 12.8%-ից հասել է 59.7%-ի: Նաև կրկնապատկվել է մինչ հղիության խնամքի ծառայություններից օգտվողների թիվը, ինչը վկայում է, որ կանայք աջակցության կարիք ունեն առողջ հղիություն վարելու և հղությունը բարեհաջող ավարտին հասցնելու գործում: Ծրագրային միջամտությունների արդյունքում ձեռք բերված գիտելիքի և հմտությունների շնորհիվ աճել է բուժաշխատողների վստահությունը` փոխելով նրանց վերաբերմունքն իրենց պացիենտների հանդեպ: Միաժամանակ բարձրացել է պացիենտների բավարարվածությունը տրամադրվող բուժծառայություններից` ընդլայնելով նրանց վստահությունը բուժաշխատողների հանդեպ: Բուժծառայությունների տրամադրման մակարդակում որակի բարձրացման բազմակողմ մոտեցումը, ներգրավելով համայնքները տեղեկատվական, կրթական և համախմբման աշխատանքների միջոցով, միավորել է համայնքները և օգնել նրանց ավելի լավ նախապատրաստվելու անհետաձգելի բժշկական դեպքերի համար: Արդյունքում, առողջապահական հիմնական տեղեկություններով զինված համայնքները կվարեն ավելի առողջ և բեղմնավոր կյանք:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply