Մայքլ Դուգլասը բուժվել է ուռուցքային հիվանդությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2011 11:29

Կոկորդում ուռուցք հայտնաբերվելուց 5 ամիս անց Մայքլ Դուգլասը հայտարարել է , թե հաղթահարել է հիվանդությունը: Քիմիական և ճառագայթային թերապիաներ  անցնելուց հետո 66-ամյա կինոդերասանը հայտարարել է, թե ուռուցքը ամբողջովին անհետացել է:Այդ մասին նա հայտարարել է NBC հեռուստաալիքի Today Show հաղորդման ժամանակ:
Նա իր հիվանդության պատճառ է համարել իր ոչ առողջ կենսակերպը` ծխելը և ալկոհոլը: Միևնույն ժամանակ բժիշկները հատարարում են , որ  վաղ է տոնել հաղթանակները. հիվանդության ախտանիշերի ժամանակավոր թուլացան մասին վերջնական հայտարարության համար դեռ  կա ժամանակ:

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply