Տոնական օրերին հոսպիտալացվել է թոքաբորբով 17 հիվանդ
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 11, 2011 11:28
Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի հունվարի 01-ից 09-ն ընկած ժամանակահատվածում սուր շնչառական վարակների և թոքաբորբերի առումով համաճարակային իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ. այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:
Տոնական օրերին գրանցված շտապօգնության կանչերի մեջ սուր շնչառական վարակներով կանչերը կազմել են 10 % /նախորդ օրերի 60-70%-ի փոխարեն/:
Ինչ վերաբերում է թոքաբորբերին, ապա նշված օրերի ընթացքում հանրապետության հիվանդանոցներ հոսպիտալացվել է թոքաբորբով 17 հիվանդ, որոնցից 3-ը լավացումով դուրս է գրվել, իսկ մնացածն առողջացման դրական դինամիկա ունեն:






Facebook
Tweet This
Email This Post
