. Կոնգրեսականի մահափորձում մեղադրվողը կալանքի տակ կմնա մինչև հունվարի 24-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2011 11:12

6 մարդու սպանության և 14 մարդու, այդ թվում` ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Գաբրիել Գիֆֆորդսի վիրավորելու մեղադրանքով Ջարեդ Լոֆները կանգել է Ֆենիքս դատարանի առաջ: Դատարանի դահլիճի կարգուկանոնը և անվտանգությունը ապահովում է անվտանգության տասը աշխատակից:

Հունվարի 8-ին Թուսոն քաղաքում ընտրողնեի հետ հանդիպման ժաանակ Գիֆֆորդսը վիրավորվել է գլխից,կրակողը սպանել է 6 մարդու, որոնց թվում` դաշնային դատարանի դատավորին և աղջկան, ով ծնվել է 2001 թվականի Սեպտեմբերի 11-ին:

Fox News հեռուստաալիքի տեղեկատվությամբ` դատախազները Լոֆներին ծանոթացրել են ի նկատմաբ  առաջադր հարուցված 5 հոդվածներով մեղադրանքները, որոնց թվում` Կոնգրեսի անդամի և դաշնային ծառայողի  սպանությունները; Այդ մեղադրանքներով նրան մահապատիժ է սպառնում:

Ինչպես սպասվում էր, նրան գրավի դիմաց ազատ չեն արձակել: Հաջորդ դատալսումը նշանակված է հունվարի 24-ին: 22-ամյա Լոֆներին անվճար փաստաբան են հատկացրել: Փաստաբանը Սան Դիեգոյից Ջուդի Քլաքն է: Ժամանակին  նա ծայրահեղականներ Թիմոթի Մաքվեյի և Թեդ Կազինսկու շահերն էր պաշտպանում դատական գործընթացներում:

Դատարանի դահլիճում ներկա լրագրողերը տեղեկացնում են, որ դատախազների բոլոր հարցերին Լոֆները ճշգրիտ պատասխան է տվել` հայտարարլով,որ ըմբռնել է իր դեմ հարուցած մեղադրաքների էությունը, սակայն այդ առնչությամբ ոչ մի հայտարարություն չի արել:  Ոստիկանությունը եկել է այն համոզման, որ նա մենակ է գործել: 2008 թվականի դեկտեմբերին Լոֆները փորձել է մտնել ԱՄՆ-ի զինուժի շարքեր, սակայն չի անցել  դոփինգ թեսթը:

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply