Թունիսում փակվել են ուսումնական հաստատություները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 11, 2011 9:35
Թունիսի իշխանությունները որոշել են փակել բոլոր դպրոցները և բարձրագույն ուսումնական հաստատությունները:Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է երկրի կրթության նախարարությունը:
;<<Համալսարաններում և լիցեյներում.բռնությունների ալիք բարձրանալու հետ կապված`մենք որոշել ենք դադարեցնել դասերը ուսումնական հաստատություններում` մինչ հատուկ կարգադրությունը>>,-ասվում է նախարարության հայտարարության մեջ, որտեղ նշվում է, որ սկզբնապես անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին. Նպատակը այն անձանց երևան բերելն է, ովքեր պատասխանատվություն են կրում սադրանքների համար:
Ըմբոստացումները առաջացել են մասնավորապես` երիտասարդության շրջանում գործազրկության բարձր մակարդակի պատճառով:Այդ գործողությունները սկսել են շաբաթ օրը Քասսերին, Տալա և Ռգեբ քաղաքներում: Ի դեպ Ռգեբ քաղաքը գտնվում է Թունիսից 290 կմ հարավ- արևմուտք: ԻՏԱՌ_ ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ`անկարգությունների հետևանքով զոհվել է 14 մարդ:
Իշխանություններին հաջողվել է տեղայնացնել ըմբոստ ուսանողների գործողությունները և կարգավորել իրավիճակը երկրում: Նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալին հաստատել է, որ կառավարությունը միջոցներ կձեռնարկի գործազուրկների թիվը պակասեցնելու համար: Նա պարտավորվել է մինչև 2012 թվականի վերջը 300 հազար հավելյալ աշխատատեղ ստեղծել:






Facebook
Tweet This
Email This Post
