Արիզոնայի հանցագործին մահապատիժ է սպասում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2011 1:46

Ամերիկացիին ,որը կրակել էր կոնգրեսմեն Գաբրիել Գիֆորդսի վրա և սպանել ևս վեց հոգու մահապատիժ է սպասում:Գիֆոդսի վիճակը ծանր է,նրան միացված է արհեստական շնչառության ապարատը և ժամանակի մեծ մասը նա անգիտակից վիճակում է:
Այս ընթացքում հայտնվեցին կրակողի հետնորդներ:Իլինոյս նահանգի դեմոկրատ կոնգրեսմեն Դենի Դեվիսը սպառնալիքներով նամակ էր ստացել,-“դու հաջորդն ես”: Քաղաքական գործիչը անմիջապես դիմել է ոստիկանություն:Ոստիկանները գտել են նամակ գրողին,դա Չիկագո քաղաքի բնակիչ է,ով նախկինում էլ է պատասխանատվության ենթարկվել նմանատիպ արարքների համար:
Երկուշաբթի ԱՄՆ-ի բնակչությունը հարգեց զոհերի հիշատակը: Տխուր արարողությանը Սպիտակ տան դիմացի մարգագետնում միացան Բարակ և Միշել Օբամաները: Տասնյակ մարդիկ մոմերով գիշերը անց կացրեցին Տուսոնի Գիֆորդսի գրասենյակի մոտ,որի մուտքին բազմաթիվ ծաղիկներ և բացիկներ են դրված առողջության մաղթանքներով:
40-ամյա դեմոկրատ Գաբրիել Գիֆորդսի դեմ մահափորձը կատարվել է շաբաթ երեկոյան :Զինված տղամարդը կրակ էր բացել Գիֆորդսի և նրա կողքը կանգնած մարդկանց վրա : Հանցագործը սպանել է վեց ու վիրավորել 12 մարդու: Կրակող 22-ամյա Ջարեդ Լաունգներին արդեն մեղադրանք է առաջադրվել:
Գաբրիել Գիֆորդսը ԱՄՆ-ի Կոնգրես ընտրվել է երեք տարի առաջ,դեմոկրատական կուսակցության կողմից ,իսկ մինչ այդ աշխատել է Արիզոնայի օրենսդիր մարմնում:Գիֆորդսը հայտնի է ամերիկացիներ զենք կրելուն դեմ իր դիրքորոշմամբ:

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply