Անդրե Աղասին իր կնոջ ինտիմ նկարով փող աշխատեց

Օրվա լուր | | January 10, 2011 22:31

Հայտնի թենիսիստ Անդրե Աղասին իրեն չորս հազար դոլար վճարող անձնավորությանը ցույց է տվել իր տիկնոջ Շտեֆֆի Գրաֆի մերկ նկարը,որը նույնքան հայտնի գերմանական թենիսիստուհի է `”Մեծ սաղավարտ” մրցաշարի հաղթող և Օլիմպիական խաղերի մրցանակակիր:

Բայց փողերը  ոչ թե գնացին ամուսնու գրպանը,այլ օգտագործվեցին բարեգործական նպատակներով ,գրում է  գերմանական “Բիլդ” թերթը:

Վերջին հանգստյան օրերը Աղասին ելույթ է ունեցել  Տայվանի բարեգործական մրցաշարում,որտեղ կայացել է  իր ստորագրությամբ ռակետների և այլ ատրիբուտների աճուրդ: Երբ մի հախճապակյա ափսե առանձնապես հետաքրքրություն չի առաջացրել հասարակության մեջ,Աղասին դիմել է դահլիճին,-“Նա ով այդ ափսեի համար կվճարի չորս հազար դոլար ,ես ցույց կտամ իմ կնոջ մերկ նկարը`բջջային հեռախոսով նկարած”:

Կոչը  անմիջապես ազդել է , բեմ է բարձրացել  մի “ասիացի” և վճարել պահանջվող գումարը: Որից հետո Աղասին,որի ամուսնությունը արդեն ինը տարի է և  համարվում է օրինակելի ,նկարը ցույց է տվել միայն այդ մարդուն: “Երջանիկը ” ի սրտե ծիծաղել  ու գրկել է  Օլիմպիական խաղերի և Ուիմբլդոնի հաղթողին:Հաղորդում է ԻՏԱՍՍ-ը:

Բայց սպորտի երկրպագուները դժգոհ էին այդ ակցիայից:Թերթը գրում է ,որ Ինտերնետի ֆորումներում կոչեր են  հնչում ,որ Գրաֆը բաժանվի Աղասիից`այդ անտակտ արարքից հետո: Իսկ աստղային զույգի այլ երկրպագուներ հույս են հայտնում,որ “հետաքրքիր” ֆոտոն Գրաֆի նորածին ժամանակվա նկարն է:

Դիտվել է 1437 անգամ:
Print Friendly

Leave a Reply