Գերմանիան անցել է ջրի տակ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 10, 2011 22:23
Ուժեղ ձնհալը և ջրհեղեղները մեծ գետերը դուրս բերեցին հուներից ,արդյունքում Գերմանիայի տասնյակ քաղաքներ մնացել են ջրի տակ: Առաջիկայում սպասվում է,որ Քյոլնում և Դյուսելդորֆում ջրի մակարդակը կհասնի ինը մետրի:
Ներքին Սաքսոնիայի որոշ քաղաքներում կրիտիկական իրավիճակ է ստղծվել,շատ կվարտալներ անցել են ջրի տակ,կան նաև լուրեր զոհերի մասին:
Այս տարին վատ է սկսել հայտնի Մոզելյան գինիների համար: Մոզել քաղաքի հարավում խաղողի այգիների մեծ մասը ջրի տակ են :Ռեյն գետի վրա Բինգեն քաղաքից դեպի Քյոլն դադարեցրել են աշխատանքները նավահանգիստները: Քյոլնում ջրի մակարդակը հասել է ութ մետրի,սուզվել է քաղաքի Քասելբերգ շրջանը: Քյոլնի որոշ շրջաններում մարդիկ նավակներով են շրջանում:






Facebook
Tweet This
Email This Post
