2011 թվականի հունվարի 1-9-ը Երեւանի 10 ծննդատներում ծնվել է 485 երեխա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 10, 2011 21:20
2011 թվականի հունվարի 1-9-ը Երեւանի 10 ծննդատներում ծնվել է 485 երեխա։Այս մասին հայտնեցին առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնից։ Ընդ որում, միայն հունվարի 1-ին մայրաքաղաքում լույս աշխարհ է եկել 56 երեխա։
485 երեխաներից 229-ը եղել են աղջիկներ, 256-ը՝ տղաներ։
Նշենք, որ հանրապետության ծննդատներում հունվար ամսին ծնված երեխաների ընդհանուր թիվը Ազգային վիճակագրական ծառայությունը կամփոփի եւ կներկայացնի միայն այս ամսվա վերջին։






Facebook
Tweet This
Email This Post
