Աբովյանում պայթեցրել են Գագիկ Ծառուկյանի փեսայի խանութը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 10, 2011 21:14

Հունվարի 9-ի, լույս 10-ի գիշերը, ժամը 00-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք իրենց մոտ գտնվող պայթուցիկ սարքի գործադրմամբ դիտավորությամբ վնասել են Աբովյան քաղաքի Հատիսի 1/30 հասցեում գործող, «Աբովյան Սիթի» ՍՊԸ-ին պատկանող խանութի ապակյա ցուցափեղկերն ու մուտքի դուռը: Խանութը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի քննիչները, փորձագետն ու քրեագետը: Ոստիկանության Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքի դիտավորյալ վնասումը պայթեցման միջոցով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ սարքեր պահելը):

Պայթյունի արդյունքում խանութին հասցվել է գույքային վնաս:

Դիտվել է 1951 անգամ:
Print Friendly

Leave a Reply