Հանդիպում արտերկրյա քաղաքակրթությունների հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 10, 2011 17:28
Բրիտանիայի գիտությունների ակադեմիան հրապարակել է գիտնականների հատուկ հետազոտությունը, համաձայն որի` Տիեզերքում գոյություն ունեն 10-100 արտերկրյա քաղաքակրթություններ: Ըստ որում` համաշխարհային հանրությունը պետք է պատրաստ լինի արտերկրյա քաղաքակրթությունների հետ հանդիպմանը: Ելնելով Դրեյքի բանաձևից` կարելի է որոշել քաղաքակրթությունների թիվը գալակտիկայում: Այս բանաձևը մշակել է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Դրեյքը: Նա և Մարթին Դոմինիկը կոչ են արել չզգուշանալ այլմոլորակայիններից, քանի որ այլընտրանքային աշխարհները իրենցից վտանգ չեն ներկայացնում, ինչպես ներկայացվում է ֆանտաստիկ գրականության մեջ: Բրիտանացի գիտնականները առաջարկել են ՄԱԿ-ի կառույցներում հատուկ գործակալություն ստեղծել, որը զբաղվեր արտերկրյա քաղաքակրթությունների հետ հանդիպման հարցերով:






Facebook
Tweet This
Email This Post
