2010 թվականին վաճառված ամենաարտասովոր տները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 10, 2011 17:09
Forbes ամսագիրը անվանել է ամենաարտասովոր տները, որոնք վաճառվել են 2010 թվականին: ԱՄՆ-ում վաճառվել են միլիոնավոր տներ` ստանդարտ շինություններ:Եթե ուշադիր լինենք`կհայտնաբերենք ճարտարապետական յուրօրինակ շինություններ: Forbes-ի վարկանիշով`ամենաարտասովոր շինությունը միջուկային հրթիռների պահեստարանն էր Նյու Յորք նահանգում` Ադորինոդաք լեռներում: Շինության արտաքինը չի զանազանվում լեռնային հյուղակից: Սակայն ներսում սանդուղքը իջեցնում է ստորգետնյա շինության ներսը` բետոնե պատերով: Տերը իրեն «007 գործակալ» է զգում: Այս տունը վաճառվում է 2,3 միլիոն դոլարով: Վաճառված արտասովոր տներից մեկը գտնվում է Մոնթեսումա կանիոնում: Շենքի 3 ննջասենյակների էլեկտրաէներգիան ստանում են արևային էներգիայի հաշվին:Այս շինության գինը 675 հազար է: Forbes-ի ցուցակում հայտնվել են մայաների կեղծված տաճար, ֆուտուրիստական` սունկ- տունը, որը վաճառվում է 191 հազար դոլարով: Լոնգ Այլենդ կղզում գտնվող տունը, որը հայտնի է «Ամիթվիլլի սարսափները» հայտնի կինոնկարից, վաճառվել է 1 միլիոն դոլարով:






Facebook
Tweet This
Email This Post
