Նիգերիայում բախումներ մահմեդականների և քրիստոնյաների միջև
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 10, 2011 16:35
Նիգերիայում կրկին բռնկվել է հակամարտությունը մահմեդականների և քրիստոնյաների միջև: Շաբաթ օրը այս երկրում մահացել է 11 մարդ: Նիգերիայի իշխանությունները զգուշանում են անցյալ տարվա ողբերգական իրադարձություններից, երբ զոհերի թիվը հասավ 500 մարդու:
Ականատեսները պատմում են, որ բախումների պարագլուխ դարձել են երիտասարդ մահմեդականների խմբավորումները, ովքեր բարիկադներ են կառուցել փողոցներում և հարձակվել անցորդների վրա: Իսկ քրիստոնյա բնակչությունը թաքնվել է եկեղեցիներում: Ջոսում կարգուկանոն հաստատելու համար տեղաբաշխվել են ոստիկանության և բանակի ստորաբաժանումները:Նիգերիայի բնակչությունը կազմում է 150 միլիոն մարդ, ովքեր հավասար կիսվում են` ըստ դավանանքների: Կրոնական հողի վրա այս բախումը փորձագետները բացատրում են նախընտրական իրավիճակով.քրիստոնյաների Պլատո նահանգը հսկում է զինվորական կառավարիչ` մահմեդական Մուհամմադ Բուխարին: Նրա թեկնածությունը առաջադրվել է այս տարվա ապրիլի նախագահական ընտրություններում:






Facebook
Tweet This
Email This Post
