Եվրոպայում հիմնադրվել է քսենոֆոբիայի դեմ պայքարի կազմակերպություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2011 16:18

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այս կիրակի տեղի է ունեցել  «Աշխարհն առանց նացիզմի» հակաֆաշիստական կազմակերպության հիմնադիր ժողովը: Հակաֆաշիստական նոր կազմակերպության  հիմնադիրներ դարձան  Ֆինլանդիայի հակաֆաշիստական կոմիտեի նախագահ Յոհան Բեքմանը, Լեեն Հիեթանեն, Փեթրի Քրոնը, Հաննու Ռայեսթոն: Կազմակերպության առաջնահերթ նպատակը նեոֆաշիզմի և նեոնացիզմի, քսենոֆոբիայի, հակասեմիտիզմի, հոլոքոստը հերքողների դեմ պայքարն է, ինչպես նաև հանդես է գալիս Երկրորդ համաշխարհային պատերազմի կեղծումների դեմ և այս պատերազմի վերջնարդյունքների վերանայման օգտին:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply