Եվս 1 կոնգրեսական սպառնալիքի բովանդակությամբ նամակ է ստացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 10, 2011 15:30
Չիկագոյից դեմոկրատ կոնգրեսական Դենիս Դևիսը Ներկայացուցիչների պալատի անդամի` Գաբրիել Գիֆֆորդսի դեմ մահափորձից հետո նամակ ստացավ վերջինիս բախտը կիսելու վերաբերյալ: The Chicago Tribune թերթի փոխանցմամբ`«Դևիսի օգնականը կիրակի էլեկտրոնային նամակ ստացավ, որը ուղարկվել էր Չիկագոյից: Ուղերձը իրենից ներկայացնում էր մեկ նախադասություն `«Դենիս Դևիսը հաջորդն է»,- նշում է հրատարակությունը: Կոնգրեսականը նամակի մասին ծանուցել է Կապիտոլիումի ոստիկանությանը: Նրա խոսքով` այլ հանգամանքներում նա կանտեսեր այդ ուղերձը: Սակայն կիրակի հետախուզությունների դաշնային բյուրոն հայտարարել է, թե ակնհայտ ոչ մի սպառնալիք չի տեսնում ամերիկացի օրենսդիրներևի համար: Դևիսը պատմել է, որ Չիկագոյում հայտնի այս անձից նույնօրինակ բովանդակությամբ նամակ ստացել է ավելի վաղ ևս:
Հիշեցնենք, որ 40-ամյա հանրապետական կոնգրեսականի դեմ մահափորձ իրականացվեց շաբաթ օրը Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Գիֆֆորդսը վիրավորվել է գլխից և գտնվում է ծայրահեղ կայուն վիճակում: Հարձակվողը սպանել է 6 մարդու, որոնց թվում դաշնային դատավորին և իննամյա աղջնակին, ևս 11 մարդ վիրավորվել է, սակայն հետաքննության վարկածով` նրա նպատակը հատկապես կին քաղաքական գործչի սպանությունն էր: 22-ամյա Ջարեդ Լոֆների տանը հայտնաբերվել է Գիֆֆորդսի սպանության մտահղացումը հաստատող փաստաթուղթ: Սա հաստատել են դատախազները:Մարդասպանը երկուշաբթի կանգնել է դատարանի առաջ: Նրա դեմ հարուցվել է 5 կետից բաղկացած մեղադրանք: Եթե Լոֆների մեղավորությունը հաստատվի` նրան սպառնում է մահապատիժ:






Facebook
Tweet This
Email This Post
