Նյու Յորքում կքանդեն 41 հարկանի Deutsche Bank- ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2011 13:10

Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են 41 հարկանի Deutsche Bank-ի շինության քանդման մասին, որը մոտ էր Համաշխարհային  առևտրի կենտրոնին: Վերջինս անվերադարձ վնասվեց 2001 թվականի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ:
Ահաբեկչության ժամանակ բարձրահարկը նշանակալի վնասվեց, սակայն տասը տարիների ընթացքում վերականգնողական ոչ մի աշխատանք չկատարեցին այստեղ: Տեղի ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այդ տարիների ընթացքում այստեղ պահպանվել է թունավոր փոշի`զոհվածների մարմիններից առաջացած: Մանհեթթենի բազմաթիվ բնակիչներ աջակցում են շենքը քանդելու մտահղացումը:  Ապասարքավորման առաջարկությունը հնչել է դեռևս 2005 թվականին, երբ պետական կառույցներից մեկը գնեց տվյալ շինությունը: Սակայն վերջնական որոշում կայացվել է միայն այժմ: The Lower Manhattan Development Corp պետական շինարարական ընկերությունը տեղեկացրել է, որ  բարձրահարկը կքանդվի առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում:  Այդ մասին տեղեկացնում է Associated Press –ը:

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply