Հեղեղվել է Ավստրալիայի` իր մեծությամբ թիվ երեք քաղաքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2011 12:50

Ավստրալիայի` իր մեծությամբ թիվ երեք քաղաքը` Բրիսբենը, Քվինսլենդ նահանգի կենտրոնը, սկսել է բարիկադներ կառուցել իր տների շուրջ` ջրի մակարդակի կտրուկ բարձրացման պատճառով:

Տեղի իշխանությունները կոչ են արել բնակիչներին` չլքել բնակարանները և ավտոմեքենաներով չերթևեկել, քանի որ ճանապարհները հեղեղված են:

Այժմյան հեղեղները, որոնք տարածաշրջանում սկսվել են մոտավորապես 1 ամիս առաջ, վերջին 5 տարիների ընթացքում ամենաուժեղն էին: Աղետի զոհ է դարձել 4 մարդ, մոտավորապես 200 մարդ վնաս է կրել տների հեղեղումների պատճառով: Լուրջ վնաս է կրել ածխարդյունահանող արդյունաբերությունը: Ջրհեղեղների պատճառած վնասը այսօր կազմում է 5 միլիարդ դոլար:

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply