Մարզվում են, նախապատրաստվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 10, 2011 12:59

Հայաստանի ֆուտբոլային թիմերը նախապատրաստվում են բարձրագույն խմբի առաջնության մեկնարկին:Երևանի ֆուտբոլի ակադեմիայում այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանի «Փյունիկը» ու Գյումրիի «Շիրակը»: Երկու թիմերի միջև հունվարի 11-ին կայանալու է ընկերական հանդիպում: «Շիրակի» կազմում են Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, 32-ամյա Եղիշե Մելիքյանը և«Միկա»-ի պաշտպան Միքայել Պողոսյանը: Այս ֆուտբոլիստների հետ ակումբի ղեկավարոևյունը դեռևս պայմանագիր չի կնքել:«Փյունիկի» կազմից  բացակայող Մարկոսը, նախատեսվում է, որ թիմակիցներին կմիանա հունվարի 10-ից հետո:   Նա Բրազիլիայում է: Իսկ Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» իր առաջին  ուսումնամարզական հավաքն արտասահմանում կսկսի հունվարի 20-ին Սոչիում:

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply