Ռուսաստանը նավթային համաձայնագիր է ստորագրել Կուբայի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 30, 2009 13:52
Ռուսաստանը և Կուբան համաձայնագիր են ստորագրել` Մեքսիկական ծոցում նավթի պաշարների որոնողական աշխատանքներ սկսելու վերաբերյալ: Բացի այդ, Ռուսաստանը Կուբային 150 միլիոն ԱՄՆ դոլար վարկ է տրամադրելու` շինանյութ և գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու նպատակով:
Վարկի շնորհիվ Կուբան կկարողանա վճարել Ռուսաստանին այն տեխնիկայի համար, որ ձեռք էր բերել անցյալ տարի ամռանը` 10 միլիարդ դոլարի վնաս հասցրած երեք փոթորիկների հետևանքները վերացնելու համար:
«Կուբապետրոլեո» նավթային պետական մենաշնորհային ընկերության հետ ստորագրած պայմանագրով` ռուսաստանյան «Զարուբեժնեվտ» ընկերությունը Կուբայի ափերի մոտ նավթի պաշարների որոնողական աշխատանքներ կսկսի:
AP գործակալություն
Լուսանկարը` AP






Facebook
Tweet This
Email This Post
