Ծրագիրը փոխվել է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 10, 2011 12:43

Հունվարի 10-22-ը Երևանում պետք է անցկացվեր շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 71-րդ առաջնությունը, սակայն ծրագիրը փոխվել է: Ի դեպ, չեմպիոնի կոչումը և Հայաստանի հավաքականի թափուր միակ ուղեգիրը պետք է վիճարկեն  11 գրոսմայստերներ` Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը, Արա Մինասյանը:Սակայն  Զավեն Անդրիասյանը վատառողջ է: Եվ Հայաստանի շախմատի ֆեդերացիան որոշել է առաջնությունը հետաձգել մեկ շաբաթով, որպեսզի Անդրիասյանն ապաքինվի և կարողանա խաղալ:

Դիտվել է 1702 անգամ:
Print Friendly

Leave a Reply