Երուսաղեմի հիմնախնդիրը հակամարտությունը դարձնում է առավել ռադիկալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2011 11:46

Եվրամիությունը Երուսաղեմի արևելքում գտնվող Շեֆարդ հյուրանոցի քանդումից հետո խորը մտահոգություն է հայտնել Իսրայելի մայրաքաղաքում ստեղծված իրավիճակի համար:

Եվրամիությունը մտադիր է դիտորդներ ուղարկել Երուսաղեմ, ովքեր պետք է կանխեն խաղաղ ցուցարարների կալանավորման գործընթացը: Այդ մասին տեղեկացնում է բրիտանական Independent-ը: Եվրամիության պաշտոնյաները ծայրահեղ մտահոգ են Երուսաղեմում իսրայելացիների գաղութացման քաղաքականությամբ:
Փաստաթուղթը արդեն տարածվել է Երևուսաղեմում գտնվող  եվրոպական 25 հյուպատոսարաններում: Այս փաստաթղթում մասնավորապես գրված է.«Իսրայելը ջանում է պաղեստինցիների թաղամասերը փոխակերպել մեկուսացված կղզյակների: Իսրայելը լեգալ և անլեգալ միջոցներով ջանում է վիժեցնել Երուսաղեմում պաղեստինցիների ներկայությունը»: “.

Իսկ Երուսաղեմին վերաբերող Եվրամիության հաշվետվության մեջ ասվում է.«Եթե ներկա միտումը չկանխվի, քիչ հավանական կլինի, որ Արևելյան Երուսաղեմը դառնա Պաղեստինի մայրաքաղաք: Սա լուրջ վտանգ է խաղաղության գործընթացի և հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար հետևյալ  սկզբունքի հիման վրա` 2 պետություն 2 ժողովուրդների համար:

Հաշվետվությունը եզրաբանվում է այսպես.« Հեռու գնացող տվյալ գործընթացների քաղաքական հետևանքները մեծ անհանգստություն են առաջացնում: Երուսաղեմի բացառիկ հրեական բնույթի ընդգծումը սպառնում է քաղաքի կրոնական ավանդական բազմակերպությանը և հակամարտությունը դառնում է առավել ռադիկալ»:

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply