Հայաստանում որակավորման վկայական ունի 369 հաշվապահ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 10, 2011 12:19
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ` հրավիրված 17 դիմորդներից քննությանը ներկայացել է 16 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 7-ին:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 22 քննություն, որոնց արդյուքներով տրվել 173 վկայական:
Հայաստանի Հանրապետությունում այսօրվա` հունվարի 10-ի դրությամբ որակավորման վկայական ունի 369 հաշվապահ:






Facebook
Tweet This
Email This Post
