Կոչ են անում Գրիգոր Ամալյանին պատժել օրինազանցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2011 11:43

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը  նամակ է հղել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, ինչպես նաև Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես  Հովսեփյանին, որում ներկայացված են Հանրային հեռուստաընկերության հաղորդումների մեկօրյա դիտարկման արդյունքները:

Դիմում-նամակում ասված է. «Ձեզ եւ ՀՌԱՀ մյուս անդամներին այս նամակով տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության Հ1 հեռուստաալիքի 2010 թվի դեկտեմբերի 31-ի բոլոր հաղորդումների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կատարած դիտարկումը ցույց է տալիս հետեւյալը.

Առավոտյան ժամը 07:52:26-ից մինչեւ 24:00:00-ը 16 ժամ 07 րոպե 34 վայրկյան ընդհանուր հաղորդումների մեջ գովազդը կազմել է 02 ժամ 01 րոպե 57 վայրկյան, ինչը կազմում է այդ ալիքով այդ օրը եթեր հեռարձակած հաղորդումների ընդհանուր ծավալի 12,6 տոկոսը: Օրվա հաղորդումների ընդհանուր հաշվարկով խախտվել է ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված` գովազդային ծավալի առավելագույն 7 տոկոսը չափը եւ այն գերազանցվել է 5,6 տոկոսով, կամ սահմանվածի 80 տոկոսի չափով:

  1. Տասներկու անգամ առեւտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 04 րոպե 12 վայրկյանը (ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված առավելագույն 7 տոկոսը): Առավելագույն գովազդի ծավալի չափը չի խախտվել մնացած 4 ժամերի դեպքում:
  2. Վեց դեպքում առեւտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 10 րոպեն (ՀՀ «Գովազդի մասին» օրենքով սահմանված առավելագույն չափը):
  3. Ժամը 22:50:41-ից մինչեւ 23:44:29 հեռարձակված «Ռետրո-22.30» հաղորդումը հեռարձակվել է 0:00:22, 0:10:12, 0:11:53, 0:18:52, 0:06:37 տեւողությամբ հինգ մասերով եւ ընդմիջվել է գովազդային եւ հովանավորների հիշատակմամբ գովազդային չորս բլոկներով, ինչով խախտվել է  ՀՀ «Գովազդի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ հոդվածի պահանջը»:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբինախագահը կոչ է անում Ամալյանին  քննության առնել նամակում նշված փաստերը և համապատասխան միջոցներ ձեռք առնել տեղի ունեցած օրինազանցությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply