Հրդեհ Արփունքում. կա զոհ և տուժածներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2011 11:20

Հունվարի 9-ին ժամը 08.11-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղի  սեփական տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել Վարդենիս քաղաքի հատուկ փրկարար ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.50-ին, մարվել` 15.10-ին:

Ամբողջությամբ այրվել է Գ.Պետրոսյանին պատկանող տունը` 80 քմ. մակերեսով:

Հրդեհի հետևանքով ծխահեղձ է եղել տան բնակիչ 1952թ. ծնված Արամ Պետրոսյանը: Հրշեջ-փրկարարների օգնությամբ տնից դուրս են բերվել 1924թ. ծնված Գրիգոր Պետրոսյանը և 1963թ. ծնված Սիլվա Պետրոսյանը: Զոհվածը և տուժածները եղել են անկողնային հիվանդներ, հաշվանդամներ:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply