Հյուսիսային Կորեայի սահմանապահները հարավկորեական նավ են ձերբակալել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 30, 2009 13:50
Հյուսիսային Կորեայի սահմանապահ նավը Ճապոնական ծովում բռնել է հարավկորեական ձկնորսական մի նավ:
Վերջինիս նավիգացիոն համակարգը շարքից դուրս է եկել, որի արդյունքում նավաստիները, շեղվելով ծրագրված ուղուց, պատահաբար հայտնվել են Հյուսիսային Կորեայի ջրային տարածքում: Հարավային Կորեայի պաշտոնական շրջանակները հաստատել են ձկնորսական նավի ձերբակալումը` հայտնելով նաև, որ արդեն դիմել են Հյուսիսային Կորեային` ազատելու իրենց քաղաքացի ձկնորսներին:
Հյուսիսային Կորեայի կողմից պատասխան դեռևս չի ստացվել:
Lenta.ru
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
