Խոշոր օդային աղետ Իրանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | January 10, 2011 11:10
Իրանի հյուսիս- արևմուտքում, ուր նախօրեին ընկել է Boeing-727 ուղևորտար օդանավը, շարունակվում են որոնողական և փրկարարական աշխատանքները: Ներկա պահին հայտնի է 105 զոհերի մասին, նրանց մեջ են օդանավի անձնակազմի անդամները:: Մոտավորապես 30 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոցներ: Աղետի վայրում հայտնաբերվել է ինքնաթիռի ինքնագիր սարքերից մեկը: Փաստորեն 50 մարդ հրաշքով փրկվել է:
156 մարդ տեղափոխող ինքնաթիռը իրականացնում էր Թեհրան- Ուրմիա չվերթը: Ուժեղ ձյան և մառախուղի պատճառով վայրէջքի առաջին փորձը ձախողվել է: Երկրորդ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը աղետի ենթարկվեց: Զոհերի թվում կան դեռահասներ և 2 նորածին: Հիվանդանոց տեղափոխված 30 ուղևորներից շատերը ծանր վիճակում են:
Զոհվածների հարազատներին իր ցավակցությունն է հայտնել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադի Նեջադը: Նա բոլոր ծառայություններին կարգադրել է մանրամասն հետաքննություն անցկացնել և գտնել աղետի պատճառը:Աղետի վայր է ժամանել տրանսպորտի նախարարը: Մայրաքաղաքի Մեհրաբադ օդակայան են ժամանում այն մարդկանց հարազատները, ովքեր գնեցին այդ չարաբաստիկ չվերթի տոմսերը: Եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով Ուրմիա քաղաքի օդակայանի բոլոր չվերթերը հետաձգվել են:






Facebook
Tweet This
Email This Post
