Ավտովթար Շատին գյուղում. մեկ մարդ զոհվել է, երեքը հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2011 11:13

Հունվարի 8-ին  ժամը 19.45-ին ահա­զանգ է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի  գերեզմանոցի ճանապարհին դեռևս չպարզված հանգամանքներում «ՈՒԱԶ 452» մակնիշի 18ԼԼ510 պետհամարանիշով ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, որի հետևանքով ուղևոր` 1981 թ. ծնված Արմեն Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ վարորդ 1972թ. ծնված Սմբատ Եղոյանը, ուղևորներ 1991թ. ծնված Բաբկեն և 1993 թ. ծնված Աշոտ  Ղազարյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների  առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply