Գաբրիել Գիֆորդսը կոմայի մեջ է, բժիշկները հուսադրում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2011 11:02

Կոնգրեսվուման Գաբրել Գիֆորդսը, որ վիրավորվել էր Արիզոնայում, արհեստական կոմայի մեջ է, բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես կայուն ճգնաժամային:

Շաբաթ օրը Գիֆորդսն իր հայրենի քաղաքում` Թուսոնում,  ընտրողների հետ հանդիպման ժամանակ վիրավորվեց գլխից:  Հրաձգության հետևանքով սպանվեց ևս վեց մարդ և վիրավորեց 11 հոգի: Կոնգրեսվումանին անմիջապես հասցրին հիվանդանոց և վիրահատեցին: Բժիշկները հետագա 24 ժամը համարեցին ճգնաժամային Գիֆորդսի համար, իսկ վիրահատությունից հետո հայտարարեցին, որ վերականգնումը վիրահատությունից հետո երկար ժամանակ է պահանջում: Այսուհանդերձ, նրանք լավատեսական են տեսնում 40-ամյա կոնգրեսվումանի ապաքինման հեռանկարները` հրաժարվելով, սակայն, որոշակի ժամկետ ասելուց:

Ուշքի է եկել, բայց ոչ լրիվ

Նախօրեին Արիզոնայի հեռուստա- և տադիոկայանները հաղորդեցին, որ ուշ երեկոյան Գիֆորդսը նարկոզից հետո գիտակցության է եկել, ողջունել է ամուսնուն և խոսել հիվանդասենյակում գտնվող բժիշկների հետ: Սակայն առավոտյան հիվանդանոցի ներկայացուցիչները հերքեցին այդ տեղեկությունը:

“Նա չի արթնացել և ոչ ոքի հետ չի խոսել”,- կիրակի առավոտյան ասել է լրագրողներին Թուսոն քաղաքի կլինիկայի ներկայացուցիչ Դարսի Սլեյթենը:

Վաշինգտոնի Politico թերթը մեջբերել է Գիֆորդսների ընտանիքի բարեկամի խոսքերը, որ կոնգրեսվումանը արհեստական կոմայի մեջ է: “Բժիշկները ցանկանում են համոզվել, որ նրա ուղեղը շարունակում է բնականոն գործել”,- մեջբերում է թերթը ընտանիքի բարեկամի խոսքերը:

Չնայած լավատեսական նորությունների հերքմանը` բժիշկները կիրակի կեսօրին հայտնեցին, որ Գիֆորդսի վիճակը ուրախալի է: Նա կատարում է բժիշկների պարզագույն հրամանները. սեղմում է ձեռքը և ցույց տալիս երկու մատը: “Նրա վիճակն այնքան է լավացել, որքան սկզբունքորեն հնարավոր է: Երբ ձեզ վիրավորում են գլխից և փամփուշտն անցնում է գլխի միջով, ապրելու շանսերը շատ քիչ են, իսկ ուշքի գալու և հրամաններին արձագանքելու շանսերը շատ ավելի քիչ են: Հուսով եմ, որ այսուհետև էլ ամեն ինչ բարեհաջող կընթանա”,- ասել է լրագրողներին վիրաբույժ Պիտեր Ռին:

Բժիշկների ասելով` իր վերապրելու համար Գիֆորդսը պարտական է ճակատագրին, ինչպես նաև արագ հիվանդանոց հասցնելուն: Նվազ քան 40 րոպե անց Կոնգրեսի պալատի անդամն արդեն վիրահատական սեղանին էր:

Լռության րոպե

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հիշեցրեց կիրակի օրը, որ Թուսոնի հրաձգությունը տխուր իրադարձություն է երկրի համար ոչ միայն կոնգրեսվումանի վիրավորվելու, այլև 6 մարդու զոհվելու պատճառով, ներառյալ` իննամյա աղջնակը և դաշնային դատավորը: Նախագահը կարգադրել է երկուշաբթի լռության րոպեով և կառավարական հաստատություններում պետական դրոշներն իջեցնելով հարգել զոհվածների հիշատակը: “Ես կոչ եմ անում վաղը աևելյան ափի ժամանակով առավոտյան ժամը 11-ին (մեր ժամանակով 20.00-ին) լռության րոպեով հարգել Թուսոնի (Արզոնայի նահանգ) անհեթեթ ողբերգության անմեղ զոհերի հիաշատակը և աջակցել նրանց, ովքեր պայքարում են կյանքի համար: Դա կդառնա մեզ համար ազգի միասնության պահ` աղոթքով և զոհվածների ու նրանց ընտանիքների մասին խոհերով”,- ասվում է Օբամայի հայտարարության մեջ, որ տարածել է նրա մամլո ծառայությունը:

Ինքը` նախագահը կհարգի զոհվածների հիշատակը Սպիտակ տան աշխատակիցների հետ միասին: Արիզոնայի ողբերգության պատճառով նա չեղյալ է հայտարարել նաև երեքշաբթի նախատեսված ուղևորությունը Նյու Յորքի նահանգ:

Ավելի վաղ ցերեկը Օմաբան զանգահարել է կոմայի մեջ գտնվող կոնգրեսվումանի ամուսնուն` տիեզերագնաց Մարկ Քելլիին և խոր կսկիծով ցավակցություն հայտնել ողբերգության կապակցությամբ ու օգնություն առաջարկել: Քելլին կնոջ հետ կապված միջադեպի պատճառով դադարեցրել է տիեզերք հերթական գիտարշավի նախապատրաստական աշխատանքները: Նա պետք է ղեկավարեր այդ առաքելությունը ապրիլին:

Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Էրիկ Կանտորը շաբաթ օրը հայտարարեց, որ այս շաբաթվա օրակարգով նախատեսված բոլոր հարցերը, այդ թվում և առողջապահության բարեփոխումը չեղյալ հայտարարելու մասին հարցը, հետաձգվում են Թուսոնի ողբերգության պատճառով:

Հետաքննությունն ընթանում է

Կիրակի ցերեկը դաշնային դատախազությունը մեղադրանք ներկայացրեց 22-ամյա Ջարեդ Լոֆներին, որը ձերբակալվել է Գիֆորդսի վրա հարձակումից կարճ ժամանակ անց` տաք հետքերով:

Մեղադրանքները ներկայացվել են հինգ կետով, այդ թվում Լոֆները մեղադրվում է սպանության փորձի, սպանության և կոնգրեսի անդամի սպանության փորձի համար: Մեղադրող կողմը նաև հայտնում է, որ Լոֆների տանը հայտնաբերված փաստաթուղթ ունի ձեռքի տակ, որը հաստատում է նրա` Գիֆորդսին սպանելու մտադրությունը:

Լոֆներն առայժմ փաստաբան չունի, բայց, ամենայն հավանականությամբ, պետությունը նրան անվճար պաշտպան կտրամադրի:

Լոֆները դատարանի առջև կկանգնի երկուշաբթի: Նա պետք է ծանոթանա իրեն ներկայացված մեղադրանքներին:

Քննիչները բացահայտել են, որ Լոֆները 2007 թ. ներկա է եղել Գիֆորդսի մասնակցությամբ հանրային միջոցառումներից մեկին: Նախօրեին քննիչներն ասել են, որ ամենայն հավանականությամբ չարագործի հիմնական թիրախը հենց կոնգրեսվումանն է եղել:

Հետաքննությունը ենթադրում է, որ Լոֆները գործել է ոչ մենակ, և որոնում է երկրորդ կասկածյալին: Դաշնային հետախուզության բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլլերը հայտարարել է լրագրողներին Արիզոնայում, որ հարձակման հանցակցության մեջ կասկածվում է ևս մի երիտասարդ, սակայն նա, ըստ երևույթին, մասնակից չէ հրաձգությանը:

Հատուկ ծառայությունները չեղյալ են հայտարարել կոնգրեսի անդամների անվտանգության խստացված միջոցների մասին նախազգուշացումը, որ հայտարարել էին նախօրեին: Մյուլլերը հայտնել է, որ ԴՀԲ-ն որևէ ակնհայտ սպառնալիք չի տեսնում ամերիկյան օրենսդիրների համար:

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply