Նիգերում սպանել են երկու ֆրանսիացի առևանգվածներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2011 15:40

Նիգերում սպանվել է Ֆրանսիայի երկու քաղաքացի, որոնց առևանգել են ուրբաթ ուշ երեկոյան` հունվարի 7-ին, երկրի մայրաքաղաքում: Այս մասին տեղեկացնում է BBC-ին: Պատանդ վերցված երկու տղամարդու սպանվելու մասին լուրը հաստատել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունում:

Ինչպես հայտնվում է պաշտպանության գերատեսչությունում, պատանդները սպանվել են Մալիի հետ սահմանի վրա, նրանց ազատման գործողության  ժամանակ, որը իրականացնում էին Նիգերի ազգային գվարդիայի ուժերը` համաձայնեցված Ֆրանսիայի անվտանգության ուժերի հետ: Երկու ֆրանսիացիների դիակները գտնվել են գործողության ավարտից հետո:

Թե ովքեր են հատկապես կանգնած ֆրանսիացիների առևանգման ու սպանության հետևում, առայժմ հայտնի չէ: Ըստ ունեցած տեղեկության` ուրբաթ օրը նրանց դուրս են բերել ռեստորանից չալմաներով անձինք: Ըստ չհաստատված տվյալների` օտարերկրացիներին կարող էին առևանգել  “Իսլամական Մահրիբում Ալ Քաիդայի կազմակերպության” ներկայացուցիչները: Սպանված տղամարդկանցից մեկը պատրաստվում էր ամուսնանալ Նիգերի բնակչուհու հետ:

Առևանգելուց հետո նրանց տարել են Մալիի հետ սահմանի կողմը: Այդ ճանապարհին նրանց հետապնդել են Նիգերի զինվորականները: Սահմանամերձ գոտում որոշվել է սկսել հանցագործների դեմ գործողությունը:

Փոխհրաձգության ժամանակ նրանցից մի քանիսը մահացել են: Այդուհանդերձ, ֆրանսիացի պատանդներին վիրավորելու վախից զինվորները որոշել են դադարեցնել կրակը, և առևանգողներին հաջողվել է թաքնվել:

“Իսլամական Մահրիբում Ալ Քաիդայի կազմակերպության” մարտիկները բազմիցս առևանգել ու սպանել են Ֆրանսիայի քաղաքացիների: 2010 թ. հուլիսին նրանք առևանգեցին ու սպանեցին 78-ամյա ֆրանսիացի Միշել Ժերմանոյին: Մարտիկները հայտարարել են, որ ֆրանսիացուն  մահապատժի են ենթարկել  Սահարում իրականացված ռազմական գործողության ժամանակ ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների սպանության  համար վրեժ լուծելու նպատակով:

Դիտվել է 1506 անգամ:
Print Friendly

Leave a Reply