Արաբական էմիրություններում արգելել են «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի նկարահանումները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 30, 2009 13:47

Արաբական էմիրությունների իշխանությունները «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի ստեղծողներին արգելել են նկարել դրա շարունակությունն իրենց երկրում` անպատեհ համարելով «սեքս» բառի առկայությունը ֆիլմի անվանման մեջ:

Ֆիլմի գլխավոր հերոսուհիների հայրենի Նյու Յորքում նկարահանումները պետք է սկսվեին ամռան կեսին, սակայն նկարահանող «Նյու լայն» կինոստուդիան հետաձգել էր աշխատանքը մինչև օգոստոսի վերջ: Թե սյուժեի ինչ շրջադարձի արդյունքում չորս ընկերուհիները պետք է հայտնվեին ԱՄԷ-ում, չի տեղեկացվում:

Մեծ ժողովրդականություն վայելող հեռուստասերիալի մոտիվներով նկարահանված և 2008-ի մայիսին էկրաններ դուրս եկած սիքվելը, որի արտադրության վրա ծախսվել էր 65 միլիոն ԱՄՆ դոլար, իր ստեղծողներին բերել էր ավելի քան 400 միլիոն դոլար եկամուտ:

Ակնկալվում է, որ այս նոր ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2010թ.մայիսի 28-ին:

Worst Previews
Կադր` «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմից

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply