Կոնգրեսմեն Գաբրիել Գիֆորդսը գիտակցության է եկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2011 15:03

“ՌԻԱ Նովոստին” հայտնում է, որ Կոնգրեսմեն Գաբրիել Գիֆորդսը, որ գլխից վիրավորվել էր Արիզոնայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հարձակման հետևանքով, գիտակցության է եկել:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկատվության` Գիֆորդսը ուշքի է եկել անեստեզիայից հետո, խոսել է հիվանդասենյակում գտնվող մարդկանց հետ և ողջունել իր ամուսին Մարկ Քելլիին: Բժիշկների ասելով` հետագա 24 ժամը կոնգրեսմենի համար ճգնաժամային կլինի:

Հիմա նա գտնվում է ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակում, բժիշկների խիստ հսկողության տակ, այդ թվում` նեյրովիրաբուժության փորձագետների: Բժիշկներն ասում են, որ Գիֆորդսը կայուն ծանր վիճակում է, սակայն բուժվելու շանսեր ունի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գլխից վիրավորված Գիֆորդսը հիվանդանոց է հասցվել ծայրահեղ վիճակում: Ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա Ջարեդ Լի Լոֆներին, որը հարձակվել էր նրա վրա: Հիմա որոնվում է նրա հանցակիցը:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply