Ալժիրում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով երկու հոգի մահացել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 9, 2011 14:38
Զանգվածային ընդվզումները շարունակվում են չորեքշաբթի օրվանից:
Առնվազն երկու հոգի մահացել է Ալժիրում մթերքների գների բարձրացման դեմ և երկրում գործազրկության աճի կապակցությամբ ընդվզումների ընթացքում: Երկու տղամարդ սպանվել է երկրի մայրաքաղաքի արվարձանում ոստիկանության հետ բախման ընթացքում:
Այս բողոքի ցույցերը սկսվել են Ալժիրում չորեքշաբթի օրը: ԲիԲիՍի-ն նշում է, որ իշխանությունները գների բարձրացման համար մեղադրում են ներկրողներին: Ինչպես հայտնել է ներքին գործերի և տեղական ինքնակառավարման նախարար Դահու ուլդ Կաբլիան, վիրավորվել է իրավապահ մարմինների մոտ 300 աշխատակից:






Facebook
Tweet This
Email This Post
