Դանիայի արքայադուստր Մերին երկվորյակներ է ծննդաբերել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 9, 2011 14:30
Դանիայի արքայադուստր Մերին Կոպենհագենի հիվանդանոցում երկվորյակներ է ծննդաբերել` տղա և աղջիկ: Այդ մասին հայտնել է երեխաների հայրը` ժառանգորդ արքայազն Ֆրեդերիկը:
Շաբաթ վաղ առավոտյան 38-ամյա արքայադստերը տարել են հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք, հենց սկզբից մինչև երկվորյակների ծնվելու պահը նրան ուղեկցել է ամուսինը: Տղայի քաշը` 2,674 կգ, բոյը` 47 սմ: Աղջիկը լույս աշխարհ է եկել 26 րոպե անց, նրա քաշը` 2,554 կգ, բոյը` 46 սմ: Բժիշկների խոսքով` մայրիկը և փոքրիկները շատ լավ են:
Նշենք, որ նորածինների անունները կհայտնվեն հասարակայնությանը միայն կնքելուց հետո, այսինքն` երեք ամիս անց:






Facebook
Tweet This
Email This Post
