Գողությունների ռեկորդ սահմանվեց Եվրոպայում նախատոնական առևտրի ընթացքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2011 19:11

Մինչ եվրոպական խանութները հաշվում են Նոր տարվա առևտրից իրենց եկամուտը, ֆինանսական անալիտիկները բացահայտում են թե ինչքան է կորել և գողացվել: Պարզվել է,որ ծննդյան տոներից առաջին շաբաթվա ընթացքում խանութներից գողացվել է հինգ ու կես միլիարդ եվրոյի ապրանք, ընդ որում դրանք մանր գողություններ են եղել:

Փարիզի ցուցափեղկերը արդեն տեսարժան են,իսկ դրանց ետևի ապրանքները գովազդի կարիք չունեն: Ձմեռվա առաջին ամիսներին  ֆրանսիական շքեղ ունիվերմագների դարակներից անհետացավ ամեն ինչ: Այս տարի խանութները արձանագրեցին,որ ճգնաժամը ավարտվել է:

«Դեկտեմբերին մենք  երեք-չորս  անգամ ավել հաճախորդ ունենք  քան սովորաբար: Մենք աշխատել ենք կիրակի օրերը և վարձել լրացուցիչ անձնակազմ: Ծննդյան տոների վերջին շաբաթ օրը  առևտրի գագաթնակետն էր: Այդպիսի օրերին մեզ մոտ մտնում է 40հազար մարդ »,-պատմում է Le Bon Marche   խանութի ներկայացուցիչ Մարի-Անն-Ռեյնարը:

Ըստ վերլուծաբանների այս տարվա գողությունների քանակը ամենաշատն է վերջին 10 տարիներից:

«Այդ միլիարդների 50  տոկոսը  գողանում են հաճախորդները , մոտ երեսուն տոկոսը `աշխատողները,հիմնականում սեզոնային,իսկ մնացածի մեղավորները մատակարարներն են: ընդ որում ապրանքների  18 տոկոսը կորչում է խանութի սխալ աշխատանքի  պատճառով: Գողությունների մեծ մասը կատարվում է առանց նախապատրաստման »,-նշում է Checkpoint Systems ընկերության ներկայացուցիչ Դոմինիկ Ռյումերսը:

Ծննդյան տոների գողը  25  տարեկան տղամարդն է,չնայած տարվա մյուս ժամանակներում կանայք ավելի հաճախ են գողանում: Հիմնականում գողանում են խմիչք և թանկարժեք հագուստ:

Դիտվել է 1504 անգամ:
Print Friendly

Leave a Reply